Պահակը աշակերտներին չի թողել որ գնան, միջանցքի պատուհանից թռել են, մեկի կողոսկրն է կոտրվել․ մանրամասնում է տնօրենը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում սկանդալ է եղել 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Ըստ տարածված տեղեկության՝ երեխաները թռել էին 2-րդ հարկից, ինչի հետևանքով մեկ երեխա վնասվածք էր ստացել։

Հրապարակման մեջ նշված է, թե ուսուցիչը հրաժարվել է դասաժամն անցկացնել և հեռացել է դասասենյակից։

24News-ը տեղեկատվության մանրամասները ճշտելու համար կապ հաստատեց դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանի հետ։

Նա ընդգծեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Դեպքը այդպես չի եղել, ոչ մի ծնող Շամշյանի հետ բակում չի խոսել, նա ուսուցիչների հետ էլ չի խոսել, ոչ մի պարզաբանում չի ստացել, չէր էլ ցանկանում ստանալ։ Վերջին ժամին 9-րդ դասարանի մի քանի աշակերտ չեն ցանկացել դասաժամին նստել, իջել են ներքև, պահակն իրենց թույլ չի տվել գնալ, բարձրացել են վերև և 2-րդ հարկի միջանցքի պատուհանից թռել են։ Աղջիկը, որը թռել և վնասվածք է ստացել, գնացել էր տուն իր ոտքով։ Երեկոյան նոր իր ծնողները տարել են հիվանդանոց։ Վերջինիս վիճակն այնքան ծանր չի, ինչպես ներկայացվում է։ Կողոսկրն է կոտրվել, բայց ինքը լավ է։

Նա ասաց, որ հրապարակման մեջ նշված թիվը, թե 20 երեխա են թռել, իրականությանը չի համապատասխանում, այլ մի քանի երեխա են եղել, մնացածը մասնակցել են դասապրոցեսին․ «Ուսուցիչը դասարանից դուրս չի եկել, նա մյուս երեխաների հետ դասի նստած է եղել։ Դաս են արել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2-րդ հարկի պատուհանից նետված և վնասվածք ստացած աղջկան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Latest

Հզnր դիմակ մազերի համար. մեկ ամunւմ` 15 սմ
«Արդեն ինքu իմ վրա էի կասկածում՝ կարո՞ղ է ահшբեկիչ եմ»․ Միհրան Մախսուդյան
Նոր մանրամասներ117 դպրոցի տնօրենը՝ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը ազատվել է պաշտոնից
Չափազանց բարդ է մերnնց քննադատելը, բայց ցավnտ է տեuնել, որ Ճապnնիայnւմ քանդված ճանապարհը նnրnգում են 7 օրnւմ, իսկ մենք 3 տարի չենք կարnղանում կառուցել 250 մետրանnց ճանապարհը
Ադրբեջանցիների ոչխարները մտել են ՀՀ տարածք
Երևանում 40–ամյա օտարերկրացուն ստիպել են իրենց փոխանցել 250 հազար դոլար և 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ
Որո՞նք են սեզոնային աշխատանքները և ի՞նչ պետք է իմանան աշխատողները
«Նույնիսկ Հիտլերն էր ձգտում խաղաղության»․ Հովիկ Աղազարյան