Երևանում 40–ամյա օտարերկրացուն ստիպել են իրենց փոխանցել 250 հազար դոլար և 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ

Սեպտեմբերի 30-ին` գիշերվա ժամը 3-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում բնակվող 40-ամյա մի օտարերկրացի: Ըստ նրա` կեսգիշերին մոտ իրենց փողոցում իրեն են մոտեցել 4-5 տղամարդիկ, քաշքշել ու հարվածներ հասցրել, նստացրել ավտոմեքենա:

Տղամարդկանցից մեկը դանակով սպառնացել է, թե կսպանի իրեն և ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը: Ինքը զանգահարել է որդուն, և վերջինս նրանցից մեկին փոխանցել է 250 հազար դոլար և 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել են տուժածի համերկրացի 40, 44, 30 և 47 տարեկան տղամարդիկ:

Նույն օրը նրանք հայտնաբերվել են, ժամը 18-ին ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ։

Latest

Հզnր դիմակ մազերի համար. մեկ ամunւմ` 15 սմ
«Արդեն ինքu իմ վրա էի կասկածում՝ կարո՞ղ է ահшբեկիչ եմ»․ Միհրան Մախսուդյան
Նոր մանրամասներ117 դպրոցի տնօրենը՝ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը ազատվել է պաշտոնից
Չափազանց բարդ է մերnնց քննադատելը, բայց ցավnտ է տեuնել, որ Ճապnնիայnւմ քանդված ճանապարհը նnրnգում են 7 օրnւմ, իսկ մենք 3 տարի չենք կարnղանում կառուցել 250 մետրանnց ճանապարհը
Ադրբեջանցիների ոչխարները մտել են ՀՀ տարածք
Երևանում 40–ամյա օտարերկրացուն ստիպել են իրենց փոխանցել 250 հազար դոլար և 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ
Որո՞նք են սեզոնային աշխատանքները և ի՞նչ պետք է իմանան աշխատողները
«Նույնիսկ Հիտլերն էր ձգտում խաղաղության»․ Հովիկ Աղազարյան