
Երեւանում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդեսի արարողությունը։
Գագիկ Ծառուկյանը խոստովանել է, որ այս Քրիստոսի արձանի տեղադրման ծրագիրը թանկ է իր համար, ինչը նախապես քննարկել է նաեւ ընտանիքի անդամների հետ։ Ըստ նրա՝ սեպտեմբերի 26-ին ցանկացողներն արդեն իսկ կարող են տեսնել արձանը։
Նշենք, որ Հիսուս Քրիստոսի արձանի մասին, որն աշխարհում ամենաբարձրն է, ներկայացվել է նաև ազդեցիկ կինոգործիչներին, Վենետիկի 82-րդ ամենամյա միջազգային կինոփառատոնի արտադրական կամուրջի շրջանակում ֆիլմարտադրողներների համահայկական ֆեդերացիայի սրահում։ Ավելին, Փրկչի արձանի շնորհանդեսը տեղի է ունեցել փառատոնի շրջանակում, որի ժամանակ էլ կինոգործիչներին իրազեկվել է, որ այն ամենաբարձն է աշխարհում՝ 101 մետր, որը Հատիս լեռան գագաթին է կառուցվում, որն իրականություն է դարձնում Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ Քրիստոսի արձանը դառնալու է ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։
Հավելենք, որ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2022 թվականի հուլիսի 9-ին, որին ներկա է եղել նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը։