Կայացվել է Ազատ գյուղում գտնվող՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել  վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:

Հիշեցնենք, որ վաշտի հերթապահ Ռ․Մ․-ն 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, պատասխանատու լինելով ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի անվտանգության և պահպանման համար, ինչպես նաև ներքին ծառայության կանոնագրքի պահանջների համաձայն՝ կրելով վառարանը վառելուն հետևելու պարտականություն, անհարկի բացակայել էր կացարանից`  բջջային հեռախոսով խոսելու նպատակով: Բացակայելու պատճառով Ռ․Մ․-ն չի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի առերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ: Կացարանում գտնվող նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը և կացարանից դուրս գալ չկարողանալով՝ մահացել են, իսկ երեքը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:

Նշենք, որ Ե.Հ.-ի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ). վարույթը դատաքննության փուլում է:

Latest

Երեւանում բացվեց Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակը
Ալիևն ԱՄԷ-ի նախագահի հետ այցելել է բռնազավթված Շուշի
Հայտնի է, թե ովքեր կլինեն ՔՊ վարչության կազմում ըստ Հովիկ Աղազարյանի
«Զելենսկին ստիպված կլինի գործարք կնքել Պուտինի հետ». Թրամփ
Եթե nւզում եք, Ձեր գnւմարները եռապատկվեն, քառապատկվեն, ապա անպայման կարդացեք uա
Ամուսինս բացի այն, որ լքեց ինձ, այլ նրա թեթև ձեռքnվ մնացի առանց կnպեկի, բայց եu նրան մի այնպիuի դաu տվեցի․․․Ամբողջ կյանքnւմ չի մnռանա
Կայացվել է Ազատ գյուղում գտնվող՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը
Ինչպեu անել, nր չարիքը չմտնի ձեր տուն․․․ Այս 3 խnրհnւրդները կօգնեն ձեզ․․․
Պապս՝ Բլեն, Սիբիրից, որ հետ է գալիս՝ մի ոտքով ու ծանր կոպալով, զրոյից գումար է վաստակում և ունենում ևս 4 երեխա. Պատմությունից հրաժարվում են միայն վախկոտները. Նազենի Հովհաննիսյան