
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանն այցելել են Ադրբեջանի կողմից բռնազավթված Շուշի։
Ալիևը Զայեդ Ալ Նահայանին ցույց է տվել ադրբեջանցի գործիչների մի քանի արձան ու հայտարարել, թե դրանք գնդակահարվել են հայերի կողմից:
Նախագահներն այցելել են նաև Շուշիի բերդ, ծանոթացել նոր մզկիթի շինարարության աշխատանքներին: