
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի գործարք կնքել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար, Մեծ Բրիտանիա թռչելուց առաջ լրագրողներին ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հեռարձակվել է C-Span-ի կողմից։
Թրամփն ասել է, որ մեկ ամիս առաջ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման շնորհիվ շատ բան է ձեռք բերվել, բայց «տանգոյի համար երկուսն են պետք»։
Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ հնարավոր է` ստիպված լինի ներկա լինել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև բանակցություններին, քանի որ նրանք «ատում են միմյանց» և «չեն կարող լինել նույն սենյակում»։ Թրամփը խոստովանել է, որ կարգավորման հասնելն ավելի դժվար է, քան ինքը հույս ուներ, քանի որ Պուտինի և Զելենսկու միջև կա «ահռելի ատելություն»։ «Բայց մենք դա կկանգնեցնենք», – խոստացել է նա։
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կրկին կոչ է արել եվրոպական երկրներին հրաժարվել ռուսական նավթից. «Եվ Եվրոպան պետք է դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը։ Գիտեք, ասում են նրանք, բայց նրանք պետք է դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնելը»։