
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դшնшկահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ժամը 11:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ դանшկահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծшկած-կտրшծ վերք» ախտորոշմաբ, գտնվում է վիրшհատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու-ն է: Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը: