Սկսվում է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը.

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց տարբերակով․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոֆի Դևոյանի հարսի պարը.
Սկսվում է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը.
Պոնչի հումորային գրառումն ինստագրամյան իր էջում.
Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը.
Զարուհի Բաբայանը դստեր հարսանիքից լուսանկարներ է հրապարակել.
Սուրեն Պողոսյանը «Նոր ալիքում» կներկայանա 3 տարբեր կերպարներով և երգերով. երգիչը՝ մրցույթի նախապատրաստական օրերի մասին.
Երգչուհի Մադոննան դիմել է Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ կոչ անելով այցելել Գազա՝ երեխաներին փրկելու համար.
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել Ջորջինա Ռոդրիգեսին.
Արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը.