
Կրիշտիանու Ռոնալդուն «ապշեցուցիչ» գումար է ծախսել իր հարսնացուի նշանադրության մատանու վրա, հաղորդում է Daily Mail-ը։ «Ռոնալդոյի մատանին արտասովոր զարդ է, որը պարունակում է 15-ից 20 կարատ քաշով օվալաձև կտրվածքով ադամանդ։ Օվալաձև կտրվածքները հայտնի են իրենց փայլուն կողմով, որը ուժեղացնում է փայլը և քարին հաղորդում վառ, կենսուրախ տեսք բոլոր անկյուններից։ Կենտրոնական քարը շրջապատված է մեծ կողային ադամանդներով, որոնք ավելի շատ փայլ են հաղորդում և տեսողականորեն ընդգծում արդեն իսկ տպավորիչ գլխավոր քարը։ Սա ապշեցուցիչ մատանի է, վերջին տարիներին տեսած ամենատպավորիչներից մեկը», – մեջբերում է հրատարակությունը ոսկերիչ Լորա Թեյլորի խոսքերը։
31-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը ևս կիսվել է լուրով սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկար և այն մակագրելով՝ «Այո,համաձայն եմ»։
Ամբողջական նյութը՝ այստեղ.