Ե՞րբ կնշվի Խաղողօրհնեքը․

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ:

Ըստ Սուրբ Գրքի՝ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո մոտ 12 տարի պահք է պահել և այցելել իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան է այցելել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից վերափոխվելու մասին. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:
Ապա 14 օր անց Գաբրիել հրեշտակապետը կրկին գալիս ու հայտնում է Աստծո մոտ փոխվելու մասին: Մինչ հեռանալը Մարիամը խնդրում է Հովհաննեսին Սուրբ Պատարագ մատուցել` իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը հաղորդվելու համար: Այդ ժամանակ Հովհաննես առաքյալը կատարեց Պատարագի Սուրբ խորհուրդը, և Աստվածածինը բոլորին հայտնեց իր հեռանալու մասին` նշելով իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը:

Հովհաննեսը վերցրեց մի տախտակ ու տվեց Տիրամորը՝ խնդրելով, որ նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց ու դրեց երեսին, թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ կարողանան բժշկվել իրենց մեղքերից և հիվանդություններից:

Ինչո՞ւ է Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում նաև խաղողօրհնեք: Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Ինքն Իրեն խաղողի որթ անվանելով:

Այս տարի տոնը կնշվի օգոստոսի 17-ին։

Ամբողջական նյութը՝ այստեղ

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրված բլոգեր Նանո Քալաշյանը սպասում է իր առաջնեկին. Անչափ հուզիչ հոլովակ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտաշ Ասատտյանի դուստրն ու Արամ Ասատրյանի կինը հղի՞ են․ ընտանիքը ուրախության մեջ է
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է կորցրել չորրորդ երեխային․ ինչպե՞ս է ամուսնու մասից հետո
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սիրված դերասանները ի՞նչպես են նշել դստեր ծննդյան օրը բաժանումից հետո
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էլիզ Մելիքյանը հանդիպե՞լ է հարազատ մորաքրոջ հետ. ո՞ւ էր այսքան տարի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուրախ ավտոբուսից» բոլորը սրտիկ են անում, բացի Անդրանիկ Քոչարյանից․ նեղացա՞ծ է․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածինը շոկի մեջ է․ ի՞նչ է կատարվել օրը ցերեկով
2 փոքրիկ դագաղ․․․Ջրառատում հրաժեշտ են տալիս ողբերգական վթարից մահացած ընտանիքի 4 անդամներին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աշխարհն էլ քեզ դավաճանի, ես չեմ դավաճանի». ինչպես են Աբովյանում դիմավորել Փաշինյանին