
Ռուսական կողմը կոնկրետ քայլեր է առաջարկել ՌԴ քաղաքացիների «ստոպ ցուցակի» վերաբերյալ և սպասում է Երևանի արձագանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իսկ հուլիսի 5-ին կովկասագետ և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանին արգելվել է մուտք գործել Հայաստան, թեև նա վերջին 16 տարիների ընթացքում ապրել և աշխատել է այստեղ։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան քննարկում է «ստոպ ցուցակի» հարցը ոչ միայն փակ դռների ետևում, այլև հրապարակային, իսկ ինքը հաճախ ստիպված է լինում մեկնաբանել այս թեման։
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայկական փոխգործակցության դաշնակցային բնույթին»,- նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան, ավելին, հարցը քննարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի ժամանակ։
«Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել։ Սպասում ենք Երևանի արձագանքին»,- ասել է դիվանագետը։