
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող հրամանագիր։ Միջոցը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ին, սակայն նորմը հրապարակվել էր մի քանի օր առաջ, ինչը հետաձգել էր դրա ուժի մեջ մտնելը, հաղորդել է DW-ն։ Ֆրանսիական իշխանությունները ծխելու արգելքը բացատրում են երեխաների եւ դեռահասների պաշտպանությամբ։
Օրենքին չենթարկվելու դեպքում կարող են կիրառվել մինչեւ 135 եվրո տուգանքներ, սակայն մինչ այդ որոշ ժամանակ կգործի «պարզաբանման ժամանակահատվածը», որի ընթացքում ծխողներին կարվեն նախազգուշացումներ: Միաժամանակ, էլեկտրոնային սիգարետներն ուղղակիորեն չեն ընկել արգելքի տակ, իսկ սովորական սիգարետներ ծխելը դեռեւս թույլատրվում է բարերի եւ ռեստորանների բաց տարածքներում:
Ֆրանսիայի ավելի քան 1 600 համայնքներ նախկինում ներդրել են ծխելու կամավոր արգելքներ, այդ թվում՝ ափամերձ քաղաքներում, որոնք ունեն հայտնի լողափեր, ինչպիսին են Նիցան, Սեն Մալոն եւ Բիարիցը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Ֆրանսիայում ամեն տարի մոտ 7 հազար մարդ մահանում է ծխախոտի օգտագործման հետեւանքներից: