
Պակիստանում ինքնասպան-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, հաղորդում է France Presse գործակալությունը:
«Ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մխրճել է զինվորների շարասյան մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Պայթյունի հետևանքով փլուզվել են տների տանիքներ, ինչի հետևանքով վիրավորվել է 6 երեխա։