«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին. նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու, վիրավորելու, սադրելու». մանրամասներ զրույցից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուռ բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ եւ խորքային զրույցով՝ երկրի ներքաղաքական լարված իրավիճակի եւ եկեղեցու՝ որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել եւ կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն եւ չտրվել որեւէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ներխուժել Եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Եկեղեցին գործում է պետությունից անջատ։

«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու, վիրավորելու, սադրելու։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ», – մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։

Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։

Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել։ Սակայն հոգեւոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։

Թե այս հանդիպումը որքանով ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա, ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ Եկեղեցին եւ պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջեւ։

Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանի առաջին անձնագիրը ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին անձամբ հանձնեց Վեհափառի տանը»։

Latest

ՎԻԴԵՈ. Հայկոն և Հասմիկ Կարապետյանը՝ 2000 թվականին
Պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել է. պայթուցիկներով լի մեքենան մխրճվել է զինվորների շարասյան մեջ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան
ՎԻԴԵՈ. Բնակիչների գլխին ուղղաթիռից փող է թափվել. ավտոլվացման կետի մահացած տիրոջ վերջին ցանկությունն են կատարել
ՖՈՏՈ. Facebook-ն արգելափակել է Կաթողիկոսի և Սրբազանների մասին Փաշինյանի ոչ կոռեկտ գրառումը. նա ստիպված է քաղաքակիրթ արտահայտվել
ՖՈՏՈՆԵՐ. Հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի. նա պարանով կախվել է
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց
Միքայել Աջապահյանի դատական նիստը հետաձգվել է
Դատավոր` ով քաղաքական հետապնդման գործերով ոչ մի «փուստ» չի տվել. սրբազաններին դատող դատավորը