
Հունիսի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։

Ոստիկանները ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 79-ամյա Ս․ Մ-Ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն է գործել 4-րդ հարկից իրեն ցած նետելով։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։