«Քեզ հիշեն որպես անհաջող անցյալի փորձանք. մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում». Ալեն Սիմոնյանն` առաջին նախագահին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես անդրադարձել է առաջին նախագահի եւ Գարեգին Երկրորդի հանդիպմանը։

«Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում: Քեզ թվում է, որ մեկ է` ինչ էլ անես` քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ և մեծարեն, բայց չարաչար սխալվում ես. ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք:
Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես:
Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար»,– գրել է Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Latest

ՖՈՏՈ. «Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի. Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի գռեհիկ վայրահաչոցները Առաջին նախագահի դեմ». Սուրենյանց
ՖՈՏՈ. Դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանեկան դիմահարդարումը
ՖՈՏՈՆԵՐ. 79 տարեկան տղամարդը 4-րդ հարկից ցած է նետվել. շենքի բակում գտել են նրա դին
«Քեզ հիշեն որպես անհաջող անցյալի փորձանք. մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում». Ալեն Սիմոնյանն` առաջին նախագահին
«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է». Փաշինյանի սկանդալային գրառումը
Տղամարդը կնոջը պահել է մեքենայի մեջ ու դաժան ծեծել. բժիշկները արձանագրել են 89 քերծվածք, կապտուկներ և վնասվածքներ
ՎԻԴԵՈ. Դիակներով լի բեռնատարները մնացել են փոխանակման վայրում. Կիևը չի ընդունում իր դիերը
Սպանություն Երևանում. հարսանյաց սրահի նկուղում տղամարդու դի են գտել
Փչովի բատուտը պոկվել և 12 մետր օդ է բարձրացել. երեխաներն ընկել են միջից