
Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածից մոլորվելու արդյունքում ադրբեջանական տարածքում հայտնված երկու անչափահասները վերադարձվել են հայկական կողմին։
Այս մասին հայտնել է Տեղի համայնքապետը։
Քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում է, որ ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ: