ՖՈՏՈՆԵՐ. Տղամարդը վիճել է նախկին կնոջ հետ, սպառնացել, բռունցքներով հարվածել, ապա ատրճանակավ կրակել. ինչ է կատարվել Նորագյուղում

Հոււնիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում տղամարդը հարձակվել է իր նախկին կնոջ տան վրա և ծեծի է ենթարկում նրան:

Պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 39-ամյա Աշոտ Ա․-ն եկել է նախկին կնոջ տուն, վիճաբանության ժամանակ հրել է վերջինիս և իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոց արձակել նրա ուղղությամբ, որից հետո հնչեցրել է սպառնալիքներ և բազմաթիվ անգամ բռունցքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ևս երկու անգամ կրակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով նաև ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Աշոտ Ա․-ին հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

 

Latest

ՎԻԴԵՈ. Դիակներով լի բեռնատարները մնացել են փոխանակման վայրում. Կիևը չի ընդունում իր դիերը
Սպանություն Երևանում. հարսանյաց սրահի նկուղում տղամարդու դի են գտել
Փչովի բատուտը պոկվել և 12 մետր օդ է բարձրացել. երեխաներն ընկել են միջից
ՖՈՏՈՆԵՐ. Տղամարդը վիճել է նախկին կնոջ հետ, սպառնացել, բռունցքներով հարվածել, ապա ատրճանակավ կրակել. ինչ է կատարվել Նորագյուղում
ՎԻԴԵՈ. Երևանի կենտրոնի աղբն ու փողոցները Գինու օրերից հետո. կադրեր կեղտոտ մայրաքաղաքից
ՖՈՏՈ. «Սրբուհի Գալյանն իր պիջակի գույնը հարմարեցրել է վարչապետի գլխարկի հետ. ճաշակին ընկեր չկա». գրառում
ՎԻԴԵՈ. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Երևանի կենտրոնում գինի են վայելում
Երկու անչափահաս տղաները վերադարձվել են հայկական կողմին. մանրամասներ
ՀՀ 2 անչափահաս քաղաքացի է կորել, երկրի վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում»․․․Լավ սրան ի՞նչ անուն տաս