ՎԻԴԵՈ. Ինչպես են տղաները մոլորվել և անցել Ադրբեջանի սահման. ովքեր են նրանք. մանրամասներ դեպքից

Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

ArmLur.am-ին Տեղ համայնքի բնակինչները պատմեցին, որ սահմանը հատած երկու անչափահասներից մեկը Սյունիքի մարզի Արավուս գյուղից է, մյուսը` Տեղից:

ԱԱԾ-ն հայտնել էր նաև, որ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։

Բնակիչները պատմեցին, որ կեսգիշերն անց ժամը 00։00-ից 01։00-ի հատվածում տղաները ձիերը նստել են՝ հանդից անասուններին բերելու նպատակով և արդյունքում մոլորվել են։ Արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են, այդ պատճառով էլ տղաները մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Այժմ նրանց գտնվելու վայրն անհայտ է։

 

 

 

Latest

ՎԻԴԵՈ. Դիակներով լի բեռնատարները մնացել են փոխանակման վայրում. Կիևը չի ընդունում իր դիերը
Սպանություն Երևանում. հարսանյաց սրահի նկուղում տղամարդու դի են գտել
Փչովի բատուտը պոկվել և 12 մետր օդ է բարձրացել. երեխաներն ընկել են միջից
ՖՈՏՈՆԵՐ. Տղամարդը վիճել է նախկին կնոջ հետ, սպառնացել, բռունցքներով հարվածել, ապա ատրճանակավ կրակել. ինչ է կատարվել Նորագյուղում
ՎԻԴԵՈ. Երևանի կենտրոնի աղբն ու փողոցները Գինու օրերից հետո. կադրեր կեղտոտ մայրաքաղաքից
ՖՈՏՈ. «Սրբուհի Գալյանն իր պիջակի գույնը հարմարեցրել է վարչապետի գլխարկի հետ. ճաշակին ընկեր չկա». գրառում
ՎԻԴԵՈ. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Երևանի կենտրոնում գինի են վայելում
Երկու անչափահաս տղաները վերադարձվել են հայկական կողմին. մանրամասներ
ՀՀ 2 անչափահաս քաղաքացի է կորել, երկրի վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում»․․․Լավ սրան ի՞նչ անուն տաս