Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը»․նա Փաշինյանի ծնունդին պատշաճ չի կազմակերպե՞լ Սեւանի ճանապարհը «փակելու» գործը

Հրապարակ» օրաթերթը գրում է․

ՀՀ ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի անակնկալ հեռացման մասին երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում։ Շատերի համար շոկային էր՝ ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին, որին նախկինում Արգամիչի Արամ էին ասում, իսկ իշխանափոխությունից հետո՝ «Նիկոլի Արամ»՝ Փաշինյանին հավատարմության համար։

Չնայած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարար դառնալու օրվանից ցանկություն է ունեցել ազատվել համակարգի երկարամյա պաշտոնյայից, սակայն Փաշինյանի հովանավորության շնորհիվ Հովհաննիսյանը մնացել է` չխորշելով անգամ Եռաբլուրում որդեկորույս մայրերին քարշ տալու հրահանգից։ Ըստ համակարգի աղբյուրների, նրան ազատելու հիմքեր վաղուց կային եւ շատ էին: Մեկն իր որդին էր:

Դեռ մի քանի տարի առաջ նա իր տնտեսագետ ավագ որդուն՝ Կառլենին, Մասիսի ՄՌՈՒ-ի պետ էր դարձրել` առանց մասնագիտական կրթության: Հետո մամուլը գրեց, որ նա փողով վարորդական վկայականներ է տալիս, եւ քրեական վարույթ է հարուցվել: Բայց իշխանական շրջանակներում այս պաշտոնանկությունը կապում են Փաշինյանի ծննդյան օրվա հետ:

Իբրեւ թե ոստիկանապետը հունիսի 1-ին պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սեւանի ճանապարհը «փակելու» գործը: Հիշեցնենք, որ Փաշինյանի 50-ամյակը նշել են Սեւանի կառավարական ամառանոցում: Ասում են, թե շատ է ջանք դրել` շուտ է փակել ճանապարհը, եւ երբ Փաշինյանն անցել է կորտեժով, սպասող վարորդները տեւական ազդանշաններով «ողջունել» են նրան։ Բացի այդ, ողջ Երեւանը ողողված էր «Շնորհավոր, քեռի Նիկոլ» եւ «Չենք վստահում» մակագրությամբ պաստառներով: Մեզ պատմեցին, որ Արամ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի տարեդարձի հյուրերից է եղել, առաջիններից է հեռացել, հավանաբար, Փաշինյանը հենց այնտեղ է ասել` դիմումդ գրի։ Նրան կփոխարինի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը:

Latest

ՖՈՏՈՆԵՐ. Տղամարդը վիճել է նախկին կնոջ հետ, սպառնացել, բռունցքներով հարվածել, ապա ատրճանակավ կրակել. ինչ է կատարվել Նորագյուղում
ՎԻԴԵՈ. Երևանի կենտրոնի աղբն ու փողոցները Գինու օրերից հետո. կադրեր կեղտոտ մայրաքաղաքից
ՖՈՏՈ. «Սրբուհի Գալյանն իր պիջակի գույնը հարմարեցրել է վարչապետի գլխարկի հետ. ճաշակին ընկեր չկա». գրառում
ՎԻԴԵՈ. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Երևանի կենտրոնում գինի են վայելում
Երկու անչափահաս տղաները վերադարձվել են հայկական կողմին. մանրամասներ
ՀՀ 2 անչափահաս քաղաքացի է կորել, երկրի վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում»․․․Լավ սրան ի՞նչ անուն տաս
ՎԻԴԵՈ. Տիգրան Ավինյանի աշխատողները, փողոցում, ծեծում են առևտրականին. ծեծկռտուք քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ
ՎԻԴԵՈ. Ինչպես են տղաները մոլորվել և անցել Ադրբեջանի սահման. ովքեր են նրանք. մանրամասներ դեպքից
Տղամարդը` գողություն անելու նպատակով, տանիքից անցք է բացել ու մտել ոսկերչական խանութ