ՎԻԴԵՈ. Ահազանգ. Հայ ուսանողները Հայաստանի կողմից լքված են. Գոհար Վեզիրյան

Բերկլիում նոր զարգացումներ տեղի ունեցան։ Համալսարանը պաշտոնապես հաստատեց, որ Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսարանից ուղիղ զանգ է ստացել, որից հետո էլ չեղարկել է Արցախի մասին պատմող «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը։

Հայ ուսանողներն այդպես էլ որեւէ աջակցություն չստացան Գլենդելում գտնվող Հայաստանի հյուպատոսարանից, բայց կարողացան ինքնակազմակերպվել, բավականին տպավորիչ բողոքի ակցիա անցկացնել եւ հասնել նրան, որ Բերկլին նախ խոստովանի, որ զանգ է եղել, հետո դրա մասին պաշտոնական հաղորդագրություն տարածի, ապա ֆիլմի ցուցադրության օր առաջարկի։

Սեպտեմբերին այն կցուցադրվի։ Հավելեմ նաեւ, որ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ անգամ Բերկլիի համալսարանում բողոքի ակցիաներ չեն լինում։ Հայ ուսանողներն այս իմաստով առաջինը խախտեցին լռությունը։

Եվ մեկ դիտարկում՝ Հայաստանի սիրելի դասախոսներիցս մեկը՝ այս թեմայով նախորդ գրառմանս մեջ նշել էր, թե ինչո՞ւ հանրահավաք չենք անում, չէ որ Հայաստանում հզոր ցուցարար էի։ Անկեղծ ասած, հզոր ցուցարար երբեք չեմ եղել, եղել եմ շարքային լրագրող, որն, այո, հզոր ցույցեր է լուսաբանել։ Որպես քաղաքական ակցիա՝ Բերկլիինը ավելին էր, քան կարող էի պատկերացնել։ Պատկերացում չունեի, որ էստեղի 20 տարեկան երախաներն «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը կվանկարկեն այնպիսի էմոցիաներով, ինչպես դա արվել է 88-ին կամ էլ հետո․․․։

Մինչ Հայաստանում Շարժման էջն են փակում՝ պաշտոնապես, դրսում Շարժման կարգախոսը շարունակում է «գործել» եւ հաջողություն գրանցել:

Հ․Գ․ Թեմայի շուրջ զրուցելու հնարավորության համար շնորհակալություն Alpha News-ին։

Հ․Գ․ Հարցազրույցում Բերկլիի բողոքի ակցիայից փոքրիկ տեսանյութ կա, բայց «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի կարճ վիդեոն առանձին կդնեմ էստեղ։

Latest

ՎԻԴԵՈ. Ինչ է պատմում էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևի մայրը. բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիներն ու սպանության մանրամասները
Էջմիածնի քաղաքապետը հրաժարական տվեց. ինչն է պատճառը
Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնnւթյան ենթարկած բազմազավակ մայրը հղի է և չի ներկայանում դատարան. մանրամասներ դեպքից
ՖՈՏՈՆԵՐ. «BYD»-ը, «Mitsubishi Grandis»-ը, ՎԱԶ 217230»-ն ու «Mercedes»-ը բախվել են իրար. խոշոր վթար Աբովյանի ճանապարհին
ՎԻԴԵՈ. «Տիկի´ն Մկրտչյան, խի՞ եք էկել. առաջարկում եմ հելնել գնալ ստեղից». Ռուբինյանը նյարդայնացած դիմեց ընդդիմադիր Աննա Մկրտչյանին
Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով
ՎԻԴԵՈ. Ուժեղ կայծակ Գեղարքունիքում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչ է կատարվել Գագարին գյուղում
ՎԻԴԵՈ. Կրակոցներ ավտոլվացման կետում. մեկ հոգի մահացել է. իրավապահները փնտրում են հանցագործին
Վարժական հավաքներից խուսափողները կտուգանվեն. ինչ պատիժ է նախատեսված