ՖՈՏՈՆԵՐ. Ահազանգ. այգում ծառը պոկվել ու ընկել է քաղաքացու գլխին. նա վնասվածքներ է ստացել

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Շիմալյանն ահազանգում է, որ այսօր այգում զբոսնելիս ծառի մի հատված պոկվել եւ ընկել է իր գլխին։

«Այսօր 11.05.2025-ին ժամը 16։40 սահմմաններում Երևանում Քանաքեռ հեկ թաղամասի Ղափանցյան փողոցի հարակից այգում տհաճ դեպք տեղի ունեցավ ինձ հետ։ Նշված այգում զբոսնելիս, ուժգին քամու հետևանքով ծառի մի հատվածը պոկվեց ու ընկավ գլխիս։ Բարեբախտաբար ողջ եմ, սակայն ստացել եմ գլխի և մարմնի տարբեր հատվածների միջին ծանրության վնասվածքներ։


Հարց եմ ուղղում Երևանի քաղաքապետարանին` ո՞ւր է կանաչ տարածքների վերահսկողությունը։ Ինչո՞ւ պետք է մարդիկ քաղաքով զբոսնելիս վտանգեն իրենց կյանքը ։ Ծառը կամ նրա ճյուղերը շատ վատ վիճակում էին, և ոչ մի նախազգուշացում կամ խնամք չէր իրականացվել։
Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևան բժշկական կենտրոնի հերթապահ անձնակազմին` օպերատիվ աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի համար»,– գրել է քաղաքացին։

Latest

ՎԻԴԵՈ․ Դաշտում էլեկտրալարերը պոկվել են, հովիվը տեղում մահացել է, անասունները՝ սատկել․ բացառիկ կադրեր դեպքից վայրից
ՎԻԴԵՈ․ «Դեդ Հասան»-ին սպանող ամենադաժան հանցախումբը բռնվել է․ քանի տարվա ազատազրկում է սպասվում
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Երեւանում կանգառը շուռ է եկել ու ջարդվել․ թքած-կպցրած կանգառը հիմք չի ունեցել
ՎԻԴԵՈ․ «Համբուրգ»-ի երկրպագուները վազել են խաղադաշտ ու սկսել հրմշտել իրար․ ինչ է կատարվել դաշտում
5 րոպեում՝ 2 երկրաշարժ․ 4,4 եւ 4,2 մագնիտուտով երկրաշարժեր են գրանցվել
ՖՈՏՈՆԵՐ․ «TikTok»-ում դստեր նկարները տեղադրելու համար վիճել է երիտասարդի հետ․ վերջինս դանակահարել է հորը․ արտառոց դեպք
Դանակով 10 անգամ հարվածել է Շատինի բնակչին․ վիճակը ծանր է․ ինչ է տեղի ունեցել դանակահարված մարդու տանը
ՎԻԴԵՈ․ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով մոտենում են Քննչական կոմիտեի նախագահին ու հարցեր պարզաբանում
ՎԻԴԵՈ․ Զանգել են որոնվող Տիգրանի հայրիկին՝ երեխայի ձայն միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը