ՖՈՏՈՆԵՐ․ «TikTok»-ում դստեր նկարները տեղադրելու համար վիճել է երիտասարդի հետ․ վերջինս դանակահարել է հորը․ արտառոց դեպք

Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Եղեգնաձոր»-ի շտապօգնության բուժօգնության խումբը ժամը 15:20-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխել «մարմնի տարբեր հատվածներում դանակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացու: Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Պարզվել է, որ վիրավորը Շատին գյուղի բնակիչ 43-ամյա Խաժակ Ենոքյանն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել իր տանը:  Այնուհետև քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քրեական վարչության քննիչները պարզել են, որ Խ. Ենոքյանը իր 18-ամյա դստեր լուսանկարները «TikTok» սոցիալական կայքով տարածելու հարցի շուրջ իր տան առաջին հարկում վիճաբանել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ի հետ, որի ժամանակ Ս. Մ.-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Խ. Ենոքյանին՝ պատճառելով «մարմնի աջ կեսի ձախ թիկունքային, ձախ ազդրի վերին երրորդ շրջանի կտրած ծակած թափանցող վերքեր»:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Սամվել Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Latest

ՎԻԴԵՈ․ «Դեդ Հասան»-ին սպանող ամենադաժան հանցախումբը բռնվել է․ քանի տարվա ազատազրկում է սպասվում
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Երեւանում կանգառը շուռ է եկել ու ջարդվել․ թքած-կպցրած կանգառը հիմք չի ունեցել
ՎԻԴԵՈ․ «Համբուրգ»-ի երկրպագուները վազել են խաղադաշտ ու սկսել հրմշտել իրար․ ինչ է կատարվել դաշտում
5 րոպեում՝ 2 երկրաշարժ․ 4,4 եւ 4,2 մագնիտուտով երկրաշարժեր են գրանցվել
ՖՈՏՈՆԵՐ․ «TikTok»-ում դստեր նկարները տեղադրելու համար վիճել է երիտասարդի հետ․ վերջինս դանակահարել է հորը․ արտառոց դեպք
Դանակով 10 անգամ հարվածել է Շատինի բնակչին․ վիճակը ծանր է․ ինչ է տեղի ունեցել դանակահարված մարդու տանը
ՎԻԴԵՈ․ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով մոտենում են Քննչական կոմիտեի նախագահին ու հարցեր պարզաբանում
ՎԻԴԵՈ․ Զանգել են որոնվող Տիգրանի հայրիկին՝ երեխայի ձայն միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը
ՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել