«Toyota Corola»-ն պայթել է. ինչ է կատարվել Չարբախի «փոսում»

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարբախում, որն ավելի շատ հայտնի է՝ որպես փոսի հատված՝ Պոպովի փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենայում պայթյուն էեղել:

Նշված փողոցում հայտնաբերվել է «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և հետևի ապակին՝ շպրտված: Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի, իսկ նշված վայրից մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկբերի հերթապահ խումբը, տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրշեջ-փրկարարները փակել են գազաբալոնի փականն ու տեղում կատարել հերթապահություն: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:

Latest

ՎԻԴԵՈ. Նիկոլ Փաշինյանը հեծանիվով զբոսնում է Կապանում
«Toyota Corola»-ն պայթել է. ինչ է կատարվել Չարբախի «փոսում»
ՎԻԴԵՈ. Ալեն Սիմոնյանի թիկնապահները կանգնել են 2-րդ գիծ` կոպիտ խախտելով երթևեկությունը
Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրան
Անի Քոչարը խոսել է փոքրիկ Տիգրանի կորելուց. ինչ է պատմում նա
Ձերբակալվել է օրենքով գող. ով է նա և ինչպես է բռնվել
«Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները». ինչ է շեշտադրել Բայրամովը
Կինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից