Սարալանջում քարերի և երկաթե խողովակների մոտ քաղաքացու են գտել. ինչպես է հայտնվել այնտեղ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցում՝ քարերի և երկաթե խողովակների մոտ մարդու ոտքեր են նկատում:

Պարեկները մագլցում են դեպի այդ հատված, որտեղ էլ հայտնաբերում են անօգնական վիճակում գտնվող քաղաքացու:

Տեղում պարեկները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութուն են ցուցաբերում, ապա տեղափոխում Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդ Վ.-ն է:

Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, դեպքի վայր ժամանած ոտիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզում են:

Բժիշկները նշում էին, որ եթե մի փոքր ուշ նկատած լինեին նրան, ապա հնարավոր էր՝ արևից ուշագնաց լիներ, ինչը նաև կարող էր ծանր հետևանքներ ունենալ նրա համար:

 

Latest

ՎԻԴԵՈ. Ալեն Սիմոնյանի թիկնապահները կանգնել են 2-րդ գիծ` կոպիտ խախտելով երթևեկությունը
Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրան
Անի Քոչարը խոսել է փոքրիկ Տիգրանի կորելուց. ինչ է պատմում նա
Ձերբակալվել է օրենքով գող. ով է նա և ինչպես է բռնվել
«Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները». ինչ է շեշտադրել Բայրամովը
Կինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Սարալանջում քարերի և երկաթե խողովակների մոտ քաղաքացու են գտել. ինչպես է հայտնվել այնտեղ
ՎԻԴԵՈ. Ինչ է կատարվում Հնդկաստանի բնակելի շրջաններում