Դեբեդ գետը մեքենա է ընկել. մեկ քաղաքացի փրկվել է, մյուսին` փնտրում են. մանրամասներ

Մայիսի 2-ին, ժամը 15:50-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարներն իրականացնում են երկրորդ քաղաքացու որոնողական աշխատանքները:

Latest

ՖՈՏՈՆԵՐ. Հարձակվել են Սուրբ Գեորգի Հաղթական եկեղեցու վրա. ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ. BMW-ի վարորդը մեքենան գնելուց ժամեր անց վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է
ՖՈՏՈՆԵՐ. «Volkswagen»-ը բախվել է «BMW»-ին ու կախվել պարսպից. արտառոց վթար Երևանում
ՖՈՏՈ. Չարբախում փողոցի փոսը փակել են բազկաթոռով. «հնարամիտ» քայլ բնակիչների կողմից
4 բալանոց երկրաշարժ է եղել
ՎԻԴԵՈ. 800.000 դոլարի կոպեկ թափվել է մայրուղու վրա. մարդիկ ավելներով ու բահերով հավաքում են
ՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել Ալավերդիում
ՖՈՏՈ. «Թրամփ պապ». Թրամփը Հռոմի պապի կերպարով նկար է հրապարակել
ՎԻԴԵՈ. Հարբած կինը օղու շիշը ջարդում է աղջկա գլխին. ինչ է կատարվում ավտոբուսի մեջ