
Քիչ առաջ ArmLur.am-ի տեղեկությունները Քննչական կոմիտեից հաստատեցին, որ սահմանապահի զինվորի դեպքով մեկ անձ է ձեռբակալվել։ Վերջինս նրա ծառայակից ընկերոն է։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ սահմանապահ զինվորի մահվան գործով հարցաքննվում են ծառայակից ընկերները: Բան այն է, որ իրավապահները տվյալներ ունեն, որ մահացած զինվորը ծառայակից ընկերների հետ խոսակցությունների մեջ է եղել, ասել է, թե զորամասում զինվորները ներքին կոնֆլիկտի մեջ են եղել, իսկ թե այդ ներքին կոնֆլիկտը ինչ կապ կարող է ունենալ զինվորի մահվան հետ, հուսանք, կպարզի քննությունը։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այսինքն՝ նախաքննական մարմնում՝ Քննչական կոմիտեում, այս պահին քննում են այն վարկածը, որ զինվորը ինքնասպան է եղել, իսկ թե հետագայում ինչ կպարզվի, կհետևենք քննության ընթացքին։