Լոռու մարզի գյուղերից մեկում մայրը 4 ամսական տղայի դին է գտել օրորոցում․ ինչ հանգամանքներում է մահացել նորածինը

Երեկ՝ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա:

Գյուղ են ժամանել Լոռու մարզային քրեկան վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:  Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսական Գեղամ Ֆ.-ի դին:

Դեպքի մասին քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչութան պետի, տեղակալի և հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած:

Latest

ՎԻԴԵՈ․ Սկանդալ․ «Լակո՛տ, չափդ ճանաչի». Մեսրոպ Մանուկյանը մածունը լցրեց Նոր Նորքի թաղապետի նկարի վրա
ՎԻԴԵՈ. Բրազիլիայում Լավրովին շփոթել են Լեդի Գագայի հետ. նախարարի շարասյունը շփոթել են Լեդի Գագայի ժամանման հետ
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Զբոսաշրջիկներով լի ավտոբուսը շրջվել է․ 18 հոգի վիրավորվել է
Լոռու մարզի գյուղերից մեկում մայրը 4 ամսական տղայի դին է գտել օրորոցում․ ինչ հանգամանքներում է մահացել նորածինը
ՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհին
ՖՈՏՈՆԵՐ․ Խոշոր վթար Գյումրիում․ 5 մեքենա բախվել են իրար, հրշեջ մեքենան հրդեհի վայր էր գնում
ՎԻԴԵՈ․ «Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». թեժ իրավիճակ ավտոբուսի մեջ․ վարորդն ու ուղեւորուհին վիճում են
ՖՈՏՈՆԵՐ․ Պայթյուն՝ գազալցակայանում․ վնասվել են մեքենաներն ու արևային պանելները
Ուսանողը ծանր վնասվածքներ է ստացել պայթյունից․ մարմնի 90%-ն այրվել է