ՖՈՏՈՆԵՐ․ Պայթյուն՝ գազալցակայանում․ վնասվել են մեքենաներն ու արևային պանելները

Ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ:

Latest

ՎԻԴԵՈ․ Սկանդալ․ «Լակո՛տ, չափդ ճանաչի». Մեսրոպ Մանուկյանը մածունը լցրեց Նոր Նորքի թաղապետի նկարի վրա
ՎԻԴԵՈ. Բրազիլիայում Լավրովին շփոթել են Լեդի Գագայի հետ. նախարարի շարասյունը շփոթել են Լեդի Գագայի ժամանման հետ
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Զբոսաշրջիկներով լի ավտոբուսը շրջվել է․ 18 հոգի վիրավորվել է
Լոռու մարզի գյուղերից մեկում մայրը 4 ամսական տղայի դին է գտել օրորոցում․ ինչ հանգամանքներում է մահացել նորածինը
ՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհին
ՖՈՏՈՆԵՐ․ Խոշոր վթար Գյումրիում․ 5 մեքենա բախվել են իրար, հրշեջ մեքենան հրդեհի վայր էր գնում
ՎԻԴԵՈ․ «Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». թեժ իրավիճակ ավտոբուսի մեջ․ վարորդն ու ուղեւորուհին վիճում են
ՖՈՏՈՆԵՐ․ Պայթյուն՝ գազալցակայանում․ վնասվել են մեքենաներն ու արևային պանելները
Ուսանողը ծանր վնասվածքներ է ստացել պայթյունից․ մարմնի 90%-ն այրվել է