Սահմանապահ զինվորի մահվան գործով կա ձերբակալված․ զինվորին ինքնասպանության են հասցրել․ բացառիկ մանրամասներ

Քիչ առաջ ArmLur.am-ի տեղեկությունները  Քննչական կոմիտեից հաստատեցին, որ  սահմանապահի զինվորի դեպքով մեկ անձ է ձեռբակալվել։ Վերջինս նրա ծառայակից ընկերոն է։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ սահմանապահ զինվորի մահվան գործով հարցաքննվում են ծառայակից ընկերները: Բան այն է, որ իրավապահները տվյալներ ունեն, որ մահացած զինվորը ծառայակից ընկերների հետ խոսակցությունների մեջ է եղել, ասել է, թե զորամասում զինվորները ներքին կոնֆլիկտի մեջ են եղել, իսկ թե այդ ներքին կոնֆլիկտը ինչ կապ կարող է ունենալ զինվորի մահվան հետ, հուսանք, կպարզի քննությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին զորամասերից մեկում սահմանապահ զինվոր է մահացել: Մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։ Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ Աելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱԱԾ-ն եւս անդրադարձավ, որ հաղորդագրություն տարածեց՝ նշելով․ «Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այսինքն՝ նախաքննական մարմնում՝ Քննչական կոմիտեում, այս պահին քննում են այն վարկածը, որ զինվորը ինքնասպան է եղել, իսկ թե հետագայում ինչ կպարզվի, կհետևենք քննության ընթացքին։

 

Latest

«Ուիգմոր» հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել
Ուժգին պայթյուն Իրանում. ինչ է տեղի ունեցել
Սահմանապահ զինվորի մահվան գործով կա ձերբակալված․ զինվորին ինքնասպանության են հասցրել․ բացառիկ մանրամասներ
ՎԻԴԵՈ․ Սկանդալ․ «Լակո՛տ, չափդ ճանաչի». Մեսրոպ Մանուկյանը մածունը լցրեց Նոր Նորքի թաղապետի նկարի վրա
ՎԻԴԵՈ. Բրազիլիայում Լավրովին շփոթել են Լեդի Գագայի հետ. նախարարի շարասյունը շփոթել են Լեդի Գագայի ժամանման հետ
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Զբոսաշրջիկներով լի ավտոբուսը շրջվել է․ 18 հոգի վիրավորվել է
Լոռու մարզի գյուղերից մեկում մայրը 4 ամսական տղայի դին է գտել օրորոցում․ ինչ հանգամանքներում է մահացել նորածինը
ՖՈՏՈՆԵՐ․Դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը հարձակման է ենթարկվել․ ինչ է պատահել ճանապարհին
ՖՈՏՈՆԵՐ․ Խոշոր վթար Գյումրիում․ 5 մեքենա բախվել են իրար, հրշեջ մեքենան հրդեհի վայր էր գնում