Հայհոյել, ծեծել, ապա՝ կրակել են իրար վրա․ ինչու են անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել․ կրակոցներ Մալաթիա Սեբաստիայում

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցի 52 շենքի հարակից հատվածում մի խումբ անձինք լեզվակռիվ են տվել միմյանց հետ, ինչը վերածվել է վիճաբանության, որը դրսևորվել է իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահատ արհամարական վերաբերմունքով, ապա հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ծեծի են ենթարկել միմյանց, որի ժամանակ հնչել է 2 կրակոց:

Ստացված տեղեկություններն իրացնելիս՝ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևանի բնակիչ 46-ամյա Ռուբեն Հ․-ն Մոնթե Մելքոնյան փողոցի 50/1 հասցեում գործող «Ինովա» համատիրության տեսագրությունները ջնջել են նշված հասցեի անվտանգության աշխատակիցներ, Երևանի բնակիչներ 41-ամյա Էրիկ Ղ․-ի և 33-ամյա Էդգար Մ․-ի հետ նշված հասցեից տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչություն։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Latest

ՎԻԴԵՈ․ Վթարված մեքենայի ղեկին եղել է Սուրեն Պապիկյա՞նը․ պարեկների հետ լեզվակռիվ է սկսվել
ՎԻԴԵՈ․ Մեծ արագության պատճառով նավակը ակրոբատիկ պտույտ է տվել օդում ու շրջվել
ՖՈՏՈՆԵՐ․ Ավտովթար-հրդեհ․ «Mercedes»-ը ճանապարհից թռել է ու այրվել․ վարորդը եղել է խմած
ՖՈՏՈ․ Թուրքիան, այսօր առավոտյան, զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան
Գողը կրակել է պարեկների վրա․ իրավապահները փորձել են կանգնեցնել հանցագործին, նա՝ կրակել է․ ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ․ Զորամասում զինվորների մեջ խոսակցություններ են եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից
Ողբերգական միջադեպ․ հազարավոր ոչխարներ տեղափոխող նավը շրջվել է, ծովը ծածկվել է կենդանիների մարմիններով
ՖՈՏՈՆԵՐ․ 55 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին․ ավտոբուսը շրջվել է
Հայհոյել, ծեծել, ապա՝ կրակել են իրար վրա․ ինչու են անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել․ կրակոցներ Մալաթիա Սեբաստիայում