Դժգոհության ալիք է բարձրացել Wildberries-ի շուրջ. ընկերությունը սկսել է գումարներ գանձել

Wildberries առցանց առևտրի հարթակը վերջին օրերին սկսել է գումար գանձել նաև ապրանքի առաքման համար, ինչը ժամանակին անվճար էր, և այն դարձել է բազմաթիվ օգտատերերի դժգոհության պատճառը,- գրում է hraparak.am-ը:

Որոշ  պատվերների արժեքն ու առաքման գինը նույնն է, երբեմն էլ նաև առաքման արժեքը գերազանցում է ապրանքի գնին։
Օրինակ՝ 11880 դրամ արժողությամբ փայտե դարակաշարը գնելու դեպքում այն կարժենա 27400 դրամ, քանի որ նշված ապրանքի առաքումն ավելի թանկ է՝ 15520 դրամ, նույնն է նաև մյուս ապրանքատեսակների դեպքում։
Փոփոխություն է տեղի ունեցել նաև պատվերը ետ վերադարձնելու կանոններում, եթե ժամանակին այն անվճար էր, ապա հիմա գնված ապրանքը չհավանելուց հետո գնորդները ստիպված կլինեն վճարել առաքման գումարն ամբողջությամբ։

Թեմայի վերաբերյալ բազմաթիվ հայ հաճախորդներ սոցիալական ցանցի խմբերում բարձրաձայնել են խնդիրն՝ իրենց դժգոհությունն հայտնելով:

Latest

ՎԻԴԵՈ․ Վթարված մեքենայի ղեկին եղել է Սուրեն Պապիկյա՞նը․ պարեկների հետ լեզվակռիվ է սկսվել
ՎԻԴԵՈ․ Մեծ արագության պատճառով նավակը ակրոբատիկ պտույտ է տվել օդում ու շրջվել
ՖՈՏՈՆԵՐ․ Ավտովթար-հրդեհ․ «Mercedes»-ը ճանապարհից թռել է ու այրվել․ վարորդը եղել է խմած
ՖՈՏՈ․ Թուրքիան, այսօր առավոտյան, զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան
Գողը կրակել է պարեկների վրա․ իրավապահները փորձել են կանգնեցնել հանցագործին, նա՝ կրակել է․ ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ․ Զորամասում զինվորների մեջ խոսակցություններ են եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից
Ողբերգական միջադեպ․ հազարավոր ոչխարներ տեղափոխող նավը շրջվել է, ծովը ծածկվել է կենդանիների մարմիններով
ՖՈՏՈՆԵՐ․ 55 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին․ ավտոբուսը շրջվել է
Հայհոյել, ծեծել, ապա՝ կրակել են իրար վրա․ ինչու են անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել․ կրակոցներ Մալաթիա Սեբաստիայում