ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Սպանություն` Երևանում. 16 տարեկան տղան մահացել է, 2-ը` հիվանդանոցում են

Երեկ սանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական վարչության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել են։

Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քրեական ոստիկանությունում, հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով, պարզում են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվում են արնանման հետքեր։

 

Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացում, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։

Քերական ու համայնքային ոստիկանները ժամանում են նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխում 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։

Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխվածի, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Latest

ՎԻԴԵՈ. Մարիամ Փաշինյանն ու Հրաչյա Հակոբյանը նույնպես հրավիրված են դերասանի հարսանիքին. նրանք ինքնամոռաց տանգո են պարում ու երգը վայելում
ՎԻԴԵՈ. Հարբած մոտոցիկլավարը ահռելի արագությամբ մխրճվում է դեռահասների ամբոխի մեջ
ՎԻԴԵՈ. Ինչպես են Լևոնն ու Էվելինան երգում. բացառիկ կադրեր
ՎԻԴԵՈ. Ձմերուկով լի բեռնատարը շրջվել է. ձմերուկները լցվել են գետը
ՖՈՏՈՆԵՐ. Քաղաքացին, փողոցում, վատացել ու մահացել է. լուսանկարներ դեպքի վայրից
ՎԻԴԵՈ. Ինչպես է Փաշինյանի որդին քեֆ անում ու տաշի գոռում
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Խոշոր հրդեհ` Երևանում. ինչն է եղել լայնածավալ հրդեհի պատճառը
ՖՈՏՈՆԵՐ. Լուսանկարներ Լևոնի և Էվելինայի պսակադրությունից
ՎԻԴԵՈ. Փաշինյանի որդին մասնակցում է Լևոնի և Էվելինայի հարսանիքին. ինչ կապ ունի Աշոտը նրանց հետ