
Ապրիլի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:44-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում՝ Այգեգործների 30 հասցեում, խոշոր հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է այդքան շատ անվադողեր կուտակել նշված վայրում, թաղապետարանի աշխատակիցները պարզում են։