ՎԻԴԵՈ. Ինչ է կատարվում Կենտրոնում. գլխավոր փողոցներում քաոս է

Երևանի կենտրոնական փողոցներում, հատկապես՝ Հերացի և Աբովյան հատվածներում, այսօր երթևեկությունը կաթվածահար է։

Խցանումների հիմնական պատճառը երեկվանից քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են, որոնց հետևանքով երթևեկությունը նշյալ փողոցներում կանգ է առել։ Վարորդները երկար ժամանակ չեն կարողանում ելք գտնել խցանված հատվածներից, իսկ բեռնատար մեքենաների և ավտոբուսների կուտակումներն իրավիճակն ավելի են բարդացնում։

Իրավիճակն առավել լարված է դարձել նաև հոսանքազրկման պատճառով՝ մի շարք հատվածներում լուսացույցները չեն աշխատում, ինչը խախտել է երթևեկության բնականոն ընթացքը:

Latest

ՎԻԴԵՈ. Ինչպես է Ռոզան պարում հայկական ավանդական հարսի պարն ու վերցնում «շաբաշներ». բացառիկ կադրեր հարսանիքից
ՎԻԴԵՈ. Ռոզան, հարսանիքին, հայրիկի մասին տեսանյութ է ներկայացրել. հուզիչ կադրեր
Դժգոհության ալիք է բարձրացել Wildberries-ի շուրջ. ընկերությունը սկսել է գումարներ գանձել
ՖՈՏՈՆԵՐ. Ռոզա Դավթյանին խորան ուղեկցել է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը
ՎԻԴԵՈ. Հրդեհ Արարատ հյուրանոցում. 1-ին հարկը մոխրակույտ է դարձել
ՎԻԴԵՈ. Բացառիկ կադրեր Ռոզա Դավթյանի հարսանիքից. զույգը ժամանեց ռեստորան
ՎԻԴԵՈ. Խոշոր հրդեհ` հանգստյան համալիրում. մարդկանց տարհանել են
ՎԻԴԵՈ. Ռուսաստանի Դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել
Մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, որի հետևանքով մահացել է 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա