Դժգոհության ալիք է բարձրացել Wildberries-ի շուրջ. ընկերությունը սկսել է գումարներ գանձել

Wildberries առցանց առևտրի հարթակը վերջին օրերին սկսել է գումար գանձել նաև ապրանքի առաքման համար, ինչը ժամանակին անվճար էր, և այն դարձել է բազմաթիվ օգտատերերի դժգոհության պատճառը,- գրում է hraparak.am-ը:

Որոշ  պատվերների արժեքն ու առաքման գինը նույնն է, երբեմն էլ նաև առաքման արժեքը գերազանցում է ապրանքի գնին։
Օրինակ՝ 11880 դրամ արժողությամբ փայտե դարակաշարը գնելու դեպքում այն կարժենա 27400 դրամ, քանի որ նշված ապրանքի առաքումն ավելի թանկ է՝ 15520 դրամ, նույնն է նաև մյուս ապրանքատեսակների դեպքում։
Փոփոխություն է տեղի ունեցել նաև պատվերը ետ վերադարձնելու կանոններում, եթե ժամանակին այն անվճար էր, ապա հիմա գնված ապրանքը չհավանելուց հետո գնորդները ստիպված կլինեն վճարել առաքման գումարն ամբողջությամբ։

Թեմայի վերաբերյալ բազմաթիվ հայ հաճախորդներ սոցիալական ցանցի խմբերում բարձրաձայնել են խնդիրն՝ իրենց դժգոհությունն հայտնելով:

Latest

Ողբերգական միջադեպ․ հազարավոր ոչխարներ տեղափոխող նավը շրջվել է, ծովը ծածկվել է կենդանիների մարմիններով
ՖՈՏՈՆԵՐ․ 55 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին․ ավտոբուսը շրջվել է
Հայհոյել, ծեծել, ապա՝ կրակել են իրար վրա․ ինչու են անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել․ կրակոցներ Մալաթիա Սեբաստիայում
ՎԻԴԵՈ․ Հուզիչ տեսանյութ․ Շուշաննա Թովմասյանի որդիներն այցելում են հիվանդանոց՝ մայրիկին ու նորածին քույրիկին տեսակցության
Հայտնի դերասանուհուն եկեղեցի էր ուղեկցում դատարանի առաջ կանգնած ԳՇ նախկին պետը. ով է նա. մանրամասներ
ՎԻԴԵՈ. Ինչպես է Ռոզան պարում հայկական ավանդական հարսի պարն ու վերցնում «շաբաշներ». բացառիկ կադրեր հարսանիքից
ՎԻԴԵՈ. Ռոզան, հարսանիքին, հայրիկի մասին տեսանյութ է ներկայացրել. հուզիչ կադրեր
Դժգոհության ալիք է բարձրացել Wildberries-ի շուրջ. ընկերությունը սկսել է գումարներ գանձել
ՖՈՏՈՆԵՐ. Ռոզա Դավթյանին խորան ուղեկցել է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը