
Հրդեհը, ենթադրաբար, բռնկվել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) Ռուսաստանի դեսպանատան շենքում հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ապրիլի 26-ի երեկոյան տեղի հրշեջները հասել են Պոսիտոս շրջանում գտնվող դեսպանատան շենք, քանի որ շենքի օդատարից թանձր ծուխ է բարձրացել:
Փրկարարները ստիպված են եղել սղոցել պատուհանի վրայի ճաղավանդակը, որպեսզի հասնեն հրդեհի օջախին: Աշխատակիցներին հաջողվել է տարհանել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ:
Տեսանյութը՝ այստեղ: