ՎԻԴԵՈ. «Ողորմի իր տատիկին». ոստիկանապետը`տատիկի հուղարկավորությանը շտապող քաղաքացուն

«Իսկ դուք ինչպես եք գնահատում, երբ պետական արարողակարգով երկրի ղեկավար է անցնում, պարեկները ծառայողական պարտականությունն են կատարում, վարորդը ձայնայնին ազդանշան է տալիս»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում պարեկների կողմից վարորդին բռնի ուժով մեքենայից բերման ենթարկելու միջադեպը։

Հարցին, թե որքան ժամանակ կարող էին պարեկները փակ պահել ճանապարհը, ոստիկանապետը չցանկացավ պատասխանել։

Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ վարորդը ձայնային ազդանշան է տվել, որովհետև շտապում էր հասնել տատիկի հուղարկավորությանը, ոստիկանապետը քմծիծաղով նշեց․ «Ողորմի իր տատիկին»։

Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ մյուս պարեկը չի հարվածել միջադեպը նկարել ցանկացող քաղաքացուն։

«Ծառայողական քննությունը թող պարզի, այս պահին դրա հետ կապված բան չասեմ»,-նշեց ոստիկանապետը։

Latest

Արքեպիսկոպոս Աջապահյանն օրհնեց Վարդան Ղուկասյանի երդմնակալության մեկնարկը
ՖՈՏՈ. Դուբայի Բուրջ Խալիֆա շոու ծրագիրը փակվել է. ինչու է շեյխը որոշել փակել երգող շատրվանները
Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել
ՎԻԴԵՈ. Փաշինյանն այցելել է Կիրանց` իր աչքով տեսնելու սահմանազատված հատվածները
ՎԻԴԵՈ․ Ինչ միմիկաներ է անում Փաշինյանն ամբիոնից
ՎԻԴԵՈ․ Գազը կրկին թանկացավ․ ինչ գներ են լցակայաններում
ՎԻԴԵՈ․ Տիգրան Արզաքանցյանը Ջենիֆեր Լոպեսի հետ ճաշկերույթի է մասնակցել
ՎԻԴԵՈ․ «Եղոյա՛ն, դե թող խոսամ, էլի․ դու, որ խոսում ես՝ ծխելս գալիս ա». Արթուր Խաչատրյան
ՎԻԴԵՈ․ «Ք..ք ա կերալ ըտենց ասողը, մենք չենք բաժանում արցախցիներին». ակցիայի մասնակից