
Դերասանուհի Անիտա Ավետիսյանը երջանիկ է, եւ նա դա չի թաքցնում: Անիտան ինստագրամյան հետեւորդների հետ, պարբերաբար, կիսվում է սիրելիի կողմից ստացած անակնկալներով՝ արտահայտելով իր սերը նրա հանդեպ:

Իսկ դերասանուհու ընտրյալը, կարծես, անակնկալների հարցում շռայլ է: Այս անգամ նա Անիտային ժպիտ է պարգեւել բազմաթիվ վարդերի տեսքով:
«Իմ սերը քո հանդեպ հաշվել չի լինի… բայց ծաղիկները՝ գուցե»,-հրապարակմանը կից գրել է դերասանուհին: Նա առաջարկել է հետեւորդներին գուշակել, թե քանի վարդ է նվեր ստացել:
Անիտան նաեւ կիսվել է ընտրյալի բացիկով, որում ասվում է. «Սեր կա կյանքում՝ միայն մեկ անգամ է լինում… Այն պատմություն է, որը կոչվում է «մենք», ու մեր սրտերում կմնա այն հավերժ»: