Ահազանգ Ադրբեջանից․ Եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագրով կզբաղվի Ադրբեջանը

Եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի համապատասխան պետական ​​մարմինները։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության եւ ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։

«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները, եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական ​​մարմինները։ Մահացածների մարմինները պահվում են հատուկ սառնարաններում, որոնք առկա են դիահերձարաններում։ Նման սառնարաններ կան առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության եւ ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի բոլոր հանրապետական ​​աղաքային եւ շրջանային մասնաճյուղերում։ Սառնարանների ջերմաստիճանը կարգավորվում է անձնակազմի կողմից։ Բայց սառնարաններն ի վիճակի չեն ամբողջությամբ կանգնեցնել մարմինների քայքայման գործընթացը. նրանք միայն կարողանում են որոշ չափով դանդաղեցնել այն։ Երբեմն այդ նպատակով անհրաժեշտություն է առաջանում օգտագործել այլ լրացուցիչ միջոցներ՝ դիակը ֆորմալինով ֆիքսել եւ այլն»,- նշել է նա։

 

Նշենք, որ Ստեփանակերտում մահացած, 1954թ. ծնված Վերա Աղասյանի դին անհայտ պատճառներով դեռեւս չի հաջողվում տեղափոխել։

Latest

Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել
ՎԻԴԵՈ. Փաշինյանն այցելել է Կիրանց` իր աչքով տեսնելու սահմանազատված հատվածները
ՎԻԴԵՈ․ Ինչ միմիկաներ է անում Փաշինյանն ամբիոնից
ՎԻԴԵՈ․ Գազը կրկին թանկացավ․ ինչ գներ են լցակայաններում
ՎԻԴԵՈ․ Տիգրան Արզաքանցյանը Ջենիֆեր Լոպեսի հետ ճաշկերույթի է մասնակցել
ՎԻԴԵՈ․ «Եղոյա՛ն, դե թող խոսամ, էլի․ դու, որ խոսում ես՝ ծխելս գալիս ա». Արթուր Խաչատրյան
ՎԻԴԵՈ․ «Ք..ք ա կերալ ըտենց ասողը, մենք չենք բաժանում արցախցիներին». ակցիայի մասնակից
ՎԻԴԵՈ․ Գերլարված վիճակ Արցախի ներկայացուցչության դիմաց․ արցախցին բարձրացավ դարպասի վրա
«Chevrolet»ը, «Opel»-ն ու «ԳԱԶել»-ը բախվել են իրար․ 5 անչափահասներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ