Զգուշացում․ Տավուշի՝ Այգեհովիտ համայնքում, ականազերծված ականի պայթեցում է իրականացվելու

ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում բնակիչներին տեղեկացրել են, որ քիչ հետո համայնքում ականազերծված ականի պայթեցում է իրականացվելու։ Նրանց զգուշացրել են պայթյուններ լսելու դեպքում չվախենալ։
ArmLur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Այգեհովիտի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու։ Համայնքապետը հայտարարեց, որ ինքը որևէ բան չի կարող ասել, տեղեկություն չունի, հորդորեց դիմել ՀՀ ՊՆ-ին։

ArmLur.am-ը փորձեց զրուցել նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր։

Դիմեցինք նաև Պաշտպանության նախարարություն, սակայն մեր  հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Latest

Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել
ՎԻԴԵՈ. Փաշինյանն այցելել է Կիրանց` իր աչքով տեսնելու սահմանազատված հատվածները
ՎԻԴԵՈ․ Ինչ միմիկաներ է անում Փաշինյանն ամբիոնից
ՎԻԴԵՈ․ Գազը կրկին թանկացավ․ ինչ գներ են լցակայաններում
ՎԻԴԵՈ․ Տիգրան Արզաքանցյանը Ջենիֆեր Լոպեսի հետ ճաշկերույթի է մասնակցել
ՎԻԴԵՈ․ «Եղոյա՛ն, դե թող խոսամ, էլի․ դու, որ խոսում ես՝ ծխելս գալիս ա». Արթուր Խաչատրյան
ՎԻԴԵՈ․ «Ք..ք ա կերալ ըտենց ասողը, մենք չենք բաժանում արցախցիներին». ակցիայի մասնակից
ՎԻԴԵՈ․ Գերլարված վիճակ Արցախի ներկայացուցչության դիմաց․ արցախցին բարձրացավ դարպասի վրա
«Chevrolet»ը, «Opel»-ն ու «ԳԱԶել»-ը բախվել են իրար․ 5 անչափահասներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ