Նոր համավարակ է սպասվում․ Չինաստանում վիրուս է սկսվել

Աշխարհը վաղ թե ուշ կբախվի նոր համավարակի, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ դա «տեսական ռիսկ չէ, այլ համաճարակաբանական որոշակիություն», գրում է kommersant.ru-ն:Նա այս հարցը բարձրացրել է Միջկառավարական բանակցային մարմնի 13-րդ նիստում, որը համաձայնագիր է պատրաստում համավարակի կանխարգելման վերաբերյալ։

Ղեբրեյեսուսը հիշեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ աշխարհում պաշտոնապես մահացել է 7 միլիոն մարդ, թեև ԱՀԿ-ն զոհերի թիվը գնահատում է 20 միլիոն։ Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ համավարակը «ավելի քան 10 տրիլիոն դոլարի վնաս է հացրել համաշխարհային տնտեսությանը»։ Նա համոզված է, որ հաջորդ համավարակը կարող է սկսվել «20 կամ ավելի տարի հետո, իսկ գուցե նույնիսկ վաղը»։

«Դա տեղի է ունենալու, և ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք», – ասել է Ղեբրեյեսուսը:

Համավարակների դեմ պայքարի համաձայնագրի վրա աշխատանքները շարունակվում են 2021 թվականի դեկտեմբերից:

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել աշխարհի երկրներին ներգրավվածություն ցուցաբերել փաստաթղթի ստորագրմանը: 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում թոքաբորբի բռնկման մասին։ 2020 թվականի մարտին ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը COVID-19-ը հայտարարել է համավարակ՝ վիրուսի արագ տարածման պատճառով։ ԱՀԿ-ն համավարակի ավարտի մասին հայտարարել է 2023 թվականի մայիսին: 2025 թվականի փետրվարին Չինաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը կարող է վարակիչ լինել մարդկանց համար:

Latest

Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել
ՎԻԴԵՈ. Փաշինյանն այցելել է Կիրանց` իր աչքով տեսնելու սահմանազատված հատվածները
ՎԻԴԵՈ․ Ինչ միմիկաներ է անում Փաշինյանն ամբիոնից
ՎԻԴԵՈ․ Գազը կրկին թանկացավ․ ինչ գներ են լցակայաններում
ՎԻԴԵՈ․ Տիգրան Արզաքանցյանը Ջենիֆեր Լոպեսի հետ ճաշկերույթի է մասնակցել
ՎԻԴԵՈ․ «Եղոյա՛ն, դե թող խոսամ, էլի․ դու, որ խոսում ես՝ ծխելս գալիս ա». Արթուր Խաչատրյան
ՎԻԴԵՈ․ «Ք..ք ա կերալ ըտենց ասողը, մենք չենք բաժանում արցախցիներին». ակցիայի մասնակից
ՎԻԴԵՈ․ Գերլարված վիճակ Արցախի ներկայացուցչության դիմաց․ արցախցին բարձրացավ դարպասի վրա
«Chevrolet»ը, «Opel»-ն ու «ԳԱԶել»-ը բախվել են իրար․ 5 անչափահասներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ