«ՎիԷլՎի» խանութի պահեստն այրվել է․ ինչն է պատճառը

Առավոտյան  խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գործող «ՎիԷլՎի» խանութի հետնամասում կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում:  Հրեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի

Latest

ՎԻԴԵՈ․ Գառնիկ Դանիելյանին տուգանեցին ԱԺ-ում IQOS ծխելու համար
ՎԻԴԵՈ․ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյան հոգնել է․ նիստի ժամանակ «թզբեհ է գցում»․
Այսուհետ տրանսպորտի 150 դրամը չվճարելու համար կտուգանվեն 18․000 դրամ
ՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը սլանում ակցիա անող անհետ կորածների հարազատների կողքով
ՎԻԴԵՈ․ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Թարմփին
ՎԻԴԵՈ․ Երեխաներ առեւանգող տղամարդուն ազատ են արձակել
ՎԻԴԵՈ․ Քրիստինե Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը լեզվակռիվ են տալիս
Գերիների հարցը դուրս է մնացել Ադրբեջանի հետ համաձայնեցված տեքստից
ՖՈՏՈ․ Մկրտիչ Արզումանյանն աշխատել է շատ դաժան պայմաններում