
ՌԴ Պրիմորիեի երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանում վագրը հարձակվել է «Պրիմես» պետական հասարակական հաստատության աշխատակցի վրա։ Սպանվել է 55-ամյա մի տղամարդ, ով 1996 թվականից աշխատում էր անտառտնտեսությունում: Այս մասին նշվում է Պրիմորիեի անտառտնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, վայրի բնության և բնական պաշարների նախարարության հայտարարության մեջ։
«Թաղամասի անտառապահը և նրա օգնականը գտնվում էին բնակեցված տարածքներից հեռու անտառում, երբ վագրը թիկունքից հարձակվել է տղամարդկանցից մեկի վրա»,–նշվում է հայտարարության մեջ: