ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ավտոբուսը Բագրևանդի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ ու բախվել էլեկտրասյանը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն էլեկտտրասյունը տապալվել է ու ամբողջությամբ երթևեկելի մի գոտին փակել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչից հետո դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գունդ, որտեղից ժամանել են նույն գնդի 2-րդ գումարտակի պարեկները:

Երթևեկությունը նշված վայրում վերածվել է «աջափսանդալի», քանի որ Երևանի քաղաքապետարանից, «Երքաղլույս»-ից 1 ու կես ժամից ավելի է՝ չեն բարեհաճում, որպեսզի տապալված էլեկտրասյունը տեղափոխեն, մինչդեռ օպերատիվ են գործել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես պարեկների հետ սպասում են, որ ժամանեն «Երքաղլույս»-ից:Վթարի փաստով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Latest

Ո՞ր սմարթֆոնների վրա կդադարի աշխատել WhatsApp-ը 2025 թվականի հունվարի 1-ից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ տոնական այգին՝ Ամանորին ընդառաջ
Այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտության գրոհից. Աննա Հակոբյան
«Տարեվերջին միշտ սպասում ես ամանորյա հրաշքի». Անի Քոչար
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» ԲԿ-ում. ամբողջ անձնակազմը պահանջում է մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը
«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան
ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն
15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել