«Դատարանը «PRESTIGE» ամսագրի տնօրենի հրապարակումը համարել է «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի գործարար համբավը արատավորող հրապարակում

V.Aleksanyan փաստաբանական գրասենյակը գրում է․

«Դատարանը՝ «PRESTIGE» ամսագրի տնօրեն Սեդա Ռուբիկի Գասպարյանի կողմից 17․01․2024 թվականին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում կատարված՝ «ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը հրապարակումը համարել է, որպես «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի գործարար համբավը արատավորող (ԶՐՊԱՐՏՉԱԿԱՆ) հրապարակում:

ՎՃՌԵՑ 1. «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի հայցն ընդդեմ Սեդա Ռուբիկի Գասպարյանի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը հերքել պարտավորեցնելու, փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի. Պատասխանող Սեդա Ռուբիկի Գասպարյանի կողմից 17․01․2024 թվականին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում կատարված՝ «ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը հրապարակումը համարել՝ որպես «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի գործարար համբավը արատավորող (զրպարտչական) հրապարակում: Պարտավորեցնել պատասխանող Սեդա Ռուբիկի Գասպարյանին վճռի օրինական ուժ ստանալուն հաջորդող հինգ օրվա ընթացքում իր ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ դրա անհնարիության դեպքում առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլով կամ բարձր դիտելիություն ունեցող լրատվական կայքերի միջոցով հերքումն իրականացնել հետևյալ կերպ՝ «Հանրային Վարկանիշ» ՍՊ ընկերության վերաբերյալ 17.01.2024 թվականին Սեդա Գասպարյանի կողմից ««ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը, «Վարկանիշ» ամսագրի 40-րդ համարում հրապարակված «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության մասին հարցազրույցի լուսանկարն արտատպված է «PRESTIGE» ամսագրից»» հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, որը հերքում եմ։»։ Սեդա Ռուբիկի Գասպարյանից հօգուտ «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի բռնագանձել 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Հայցը՝ մնացած մասով, մերժել:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.03.2024 որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը՝ բավարարված հայցապահանջի՝ 800.000 ՀՀ դրամի մասով պահպանել մինչև սույն վճռի կատարումը, իսկ մերժված հայցապահանջի՝ 2.200.000 ՀՀ դրամի մասով պահպանել մինչև սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ին վերադարձնել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամը (04.03.2024 թվականի վճարում, ծածկագիր՝ 1363–1265–5820–4935–7159)՝ որպես ավել վճարված պետական տուրքի գումար: Սեդա Ռուբիկի Գասպարյանից հօգուտ «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի բռնագանձել 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն նախապես վճարված պետական տուրքի գումար։

Սեդա Ռուբիկի Գասպարյանից հօգուտ «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի բռնագանձել 400.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

ԿԱ ԽՆԴԻՐ, ԿԱ ԼՈՒԾՈՒՄ։

Latest

Այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտության գրոհից. Աննա Հակոբյան
«Տարեվերջին միշտ սպասում ես ամանորյա հրաշքի». Անի Քոչար
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» ԲԿ-ում. ամբողջ անձնակազմը պահանջում է մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը
«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան
ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն
15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել
Ինչ անել սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից խուսափելու համար
Ի՞նչ ֆիլմեր դիտել Ամանորին և նախորդող օրերին