Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հաջորդ տարվա ամռանը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը:

32-ամյա բրազիլացին կատալոնացիների համար այլընտրանքային տարբերակ է, եթե իսպանական ակումբը չկարողանա ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը:

Բրազիլացին շատ է ցանկանում մասնակցել Մունդիալ-2026-ին, այդ պատճառով էլ դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», առավել ևս, որ հաջորդ տարի դառնալու է ազատ գործակալ:

Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն արաբական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ «Ալ Հիլալի» կազմում Նեյմարը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Շուրջ մեկ տարի նա վերականգնվում է վնասվածքից։

Աղբյուրը՝ shantnews.am

Latest

Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. նրանք մարմնական վնասվածքներ են ստացել
Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան 4 ձագերի
«Վիրուսային» ռոլիկի շնորհիվ Հանրապետության հրապարակում հավաքվեց ամենաշատ թվով մարդիկ ՀՀ պատմության մեջ. Սևակ Հակոբյան
Մենք բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի պատճառով. Հասմիկ Կարապետյան
Արտակարգ դեպք՝ Սևան քաղաքում․ «Դոսաֆ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում
Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»
Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ