Սիլիկյան նոր խճուղում պարեկները հայտնաբերել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում կյանքից զրկվել է

Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում «Էկո Սիթի» թաղամասի հարևանությամբ, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գուրգեն Գալստյանն ու Գրիգոր Դավթյանը:Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է:Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:Ըստ նախնական տեղեկությունների՝ մոպեդներից մեկը վարել է հիվանդանոցում մահացած՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանը, ով կողաշրջվել է:

Քննչական բաժինը պարզում է նաև մյուս մոպեդի սեփականատիրոջ կապը 2 մոպեդների կողաշրջման հետ:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Latest

Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների մարմիններ
ՖՈՏՈ. «Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ մայրաքաղաքում
Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է