WhatsApp-ի ներսում առկա թվատախտակի շնորհիվ հնարավոր կլինի կատարել զանգը՝ առանց կոնտակտ ավելացնելու․ նոր գործառույթ

tech.news.am-ը գրում է․ Meta Corporation-ը թողարկել է WhatsApp մեսենջերի նոր բետա տարբերակ, որն ունի հավելվածում ներկառուցված թվատախտակ, ինչը հնարավորություն է տալիս զանգահարելու համար հենց հավելվածում հավաքել ցանկացած հեռախոսահամար՝ առանց հեռախոսագիրք մտնելու, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

WABetaInfo-ն պարզաբանում է, որ նոր գործառույթը WhatsApp-ի նոր հայեցակարգի շրջանակում իրականացվող մշակումներից է, որով ծրագրավորողները փորձում են օգտատերերի համար պարզեցնել իրենց հեռախոսագրքում չգրանցված կոնտակտների հետ շփվելու գործընթացը։ Օրինակ՝ WhatsApp-ի 2.23.15.11 համարով նախորդ տարբերակներից մեկում Meta-ն մեսենջերում ավելացրել էր անհայտ կոնտակտների հետ չատ սկսելու հնարավորությունը։ Դա անելու համար հարկավոր է ներքին որոնման միջոցով հավաքել նրանց հեռախոսահամարը։ Բացի դրանից՝ հավելվածի ներսում հայտնվող թվատախտակն ավելի հարմարավետ կդարձնի կոնտակտներին զանգահարելը՝ առանց նրանց հեռախոսահամարները հեռախոսագրքում պահելու անհրաժեշտության:

«Երբեմն օգտատերերին անհրաժեշտ է լինում զանգահարել ինչ-որ մեկին ժամանակավոր պատճառով, օրինակ՝ գնումը համակարգելու կամ գործնական հարց քննարկելու համար: WhatsApp-ի ներսում առկա թվատախտակի շնորհիվ հնարավոր կլինի կատարել այս զանգը՝ առանց հեռախոսագրքում կոնտակտ ավելացնելու»,- գրում է WABetaInfo-ն։

Նոր գործառույթը փորձարկել կարող է ցանկացած օգտատեր, որը WhatsApp-ի բետա թեստավորման մասնակից է, իսկ մասնակից դառնալու համար հարկավոր է Google Play-ից ներբեռնել մեսենջերի 2.24.9.28 համարով տարբերակը։

Latest

Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների մարմիններ
ՖՈՏՈ. «Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ մայրաքաղաքում
Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է