Արթուր Թովմասյանն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի

Արթուր Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը․

«Արցախում ներքաղաքական «ճգնաժամի» կամ նույնիսկ «իշխանափոխության» մասին տարածված և ծավալվող ինսինուացիաներին վերջ տալու համար տեղեկացնում եմ, որ վայրկաններ առաջ եմ ավարտել Արթուր Թովմասյանի հետ հեռախոսազրույցս։ Պարոն Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հուլիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Նա հետազոտվել է Ստեփանակերտում։ Արդյունքները փոխանցվել են Երեւան։ Ներկայում նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, որոնք խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Եթե բժշկակական նախնական եզրակացությունը հաստատվի, պարոն Թովմասյանն առնվազն մեկ տարի չպետք է իրեն ծանրաբեռնի մտավոր աշխատանքով։ Պարոն Թովմասյանը խնդրեց փոխանցել, որ շարունակում է մնալ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամ, հրաժարականի ու հետագա համախոհ գործունեության պատրաստակամության մասին տեղեկացրել է նրան և արժանացել լիակատար փոխըմբռնման։ Առողջություն մաղթենք Արթուր Թովմասյանին, Արցախին՝ քաղաքական համերաշխություն և տոկունություն՝ հաղթահարելու ծանրագույն փորձությունը և վերադառնալու բնականոն կյանքի։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաշերտ ոստիկանական «պատ»՝ Կառավարության շենքի դիմաց
Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում պահակը գտել է 5 օրական երեխայի
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը․ Մշակույթի նախկին նախարար
ՖՈՏՈ․ Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին․ վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիք է բացվել
Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին